ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ Մայքլ Մալենի համակարգիչները հարձակման են ենթարկվել արտերկրի ցանցահենների կողմից: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, հաքերային հարձակման թիրախում գտնվել է այն տեխնիկան, որը զինվորականն օգտագործել է ծառայության մեջ՝ 2011 թվականից հետո:
Ներկայում Հետաքննությունների դաշնային բյուրոն փնտրում է չարագործներին, ընդ որում՝ ծառայությունը հիմք ունի ենթադրելու, որ հարձակումն իրականացվել է Չինաստանից, և որ հաքերները մուտք են ունեցել զինվորականի անձնական էլեկտրոնային փոստարկղ:
2005-2007թթ. Մալենը ղեկավարել է ռազմածովային օպերացիաները, ինչից հետո` մինչև 2011 թվականը, եղել ԱՄՆ-ի ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ:









































