Wednesday, 01 07 2026
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Ի՞նչ կապ ունի ոստիկանը Թևոսիկի եղբոր սպանության հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով քննությունը գնալով ավելի ու ավելի աղմկահարույց է դառնում: Սկզբում սպանության գործը քննում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, բայց երբ տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ, պարզվեց՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանն առնչություն ունի գործի հետ:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը ժամը 00:15-ին, իր տան բակում Երևանի Արամի նրբանցքի 5 Ա շենքի մոտ արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Փետրվարի 3-ին ոստիկանությունը բերման ենթարկեց Իսրայել Սարգսյանին ¥Իսո¤, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից էր, և Տիգրան Ասատրյանին: Ավելի ուշ Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Ըստ պաշտոնական վարկածի՝ «Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը»:

Տիգրան Ասատրյանն էլ, ում երեխաների քավորը սպանված Արթուրն էր, մեղադրվում է իմանալ չհայտնելու համար. նա իմացել է Մոսոյի սպանության մասին, սակայն ոչինչ չի հայտնել իրավապահներին: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փետրվարի 18-ից փրկարարներն ու ոստիկաններն անգամ ջրասուզակի օգնությամբ կոյուղու դիտահորում որոնեցին Մովսեսի դին, բայց չգտան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները մոտավորապես Իսոյի քաշով մի սատկած կենդանի էին վերցրել, նրա գլխի մեջ «վիրահատական միջամտությամբ» համապատասխան սարքավորումներ տեղադրել և կենդանուն նետել նույն Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Կենդանու ամենապինդ հատվածում՝ գլխում, առկա սարքավորումը ինչ-որ ժամանակ ազդանշան է տվել, սակայն ավելի ուշ ընդհատվել է կապն ու այլևս չի վերականգնվել: Այստեղից իրավապահները համոզվել են, որ կենդանու մարմինը քայքայվել է կոյուղու մեջ, և չի բացառվում, որ Մոսոյի դին էլ նույնկերպ քայքայվել, վերացել է: Հավանաբար հենց այս պատճառով էլ իրավապահները ստիպված եղան ….. ամիս անց դադարեցնել դիակի որոնողական աշխատանքները:

….Ոստիկանությունից մինչև ԱԱԾ

Եվ այսպես՝ ոստիկանությունը շուրջ 2,5 ամիս քննեց այս գործը: Այդ ընթացքում ոստիկանները հայատարում էին, թե գործը բացահայտված է, սակայն մեղադրյալները ոչ մի կերպ չէին ընդունում իրենց մեղքը: Արդյունքում սպանության գործը ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն: Զարմանալի զուգադիպությամբ, երբ գործը փոխանցվեց ԱԱԾ, քննության ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ եկան: Լուրեր տարածվեցին, թե Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով կասկածվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության բաժնի նախկին օպերլիազոր Գրիգոր Ղուկասյանը, ով Երևանի Կենտրոն- Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի փեսան է: Արդյո՞ք ոստիկանությունից գործը փոխանցվեց ԱԱԾ այն կասկածներով, որ ոստիկանությունը փորձել է փրկել դատավորի փեսա ոստիկանին, թե՞ պարզապես զուգադիպություն էր բացահայտումը, դժվար է միանշանակ ասել: Նշենք, որ Գ. Ղուկասյանն այս պահին գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում