2013թ. Մեծ Բրիտանիան կարող է զրկվել AAA բարձրագույն վարկանիշից, քանի որ կառավարությունն ի վիճակի չէ կատարել մինչև 2016թ. պետական ծախսերը կոնսոլիդացնելու և պետական պարտքը կրճատելու վերաբերյալ իր որոշումները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը:
«Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հասնում է այնպիսի մակարդակների, որոնք կարող են գտնվել բարձրագույն վարկանիշի սահմաններից դուրս»,-ասվում է փաստաթղթում:
Fitch-ի վերլուծաբանների ներկա դիրքորոշումը պայմանավորված է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի որոշմամբ, որի համաձայն նախատեսվում է 12 ամսով՝ մինչև 2017-2018թթ. Ֆինանսական տարի, հետաձգել իրենց առջև դրված նպատակները՝ կապված պետական բյուջեի դեֆիցիտի կառուցվածքային կրճատման և պետական պարտքի կրճատման հետ:
Fitch հաշվարկների համաձայն՝ մինչև 2016թ. Մեծ Բրիտանիայի պետական պարտքը կհասնի երկրի ՀՆԱ 97%-ի:







































