Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան

«Ամերիա»-ի հերթական հետազոտությունը` զբոսաշրջություն և հյուրանոցային գործունեություն

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է հերթական հետազոտությունը, որն իրենից ներկայացնում է համապարփակ հետազոտություն ՀՀ զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտի վերաբերյալ, որի նպատակն է գնահատել տվյալ ոլորտի ընթացիկ վիճակը և զարգացման դինամիկան Հայաստանում:

Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը, հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալները Հայաստանում, նաև մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում, Հարավային Կովկասի տարածաշրջանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների միջին տարեկան սակագների և զբաղվածության համեմատական վերլուծությունը, Հայաստանում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման միտումները և այլն: Հետազոտությունը ներառում է նաև առկա և ակնկալվող հյուրանոցային ծառայությունների ընդհանուր նկարագիրը` ըստ հյուրանոցների տեսակների, սպասարկման ծավալի, սենյակների արժեքի և ըստ այլ չափանիշների: Հետազոտությունը ներկայացնում է նաև Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների համեմատական վերլուծություն, ինչը հնարավորություն է ընձեռում գնահատել Հայաստանի գրաված դիրքը տարածաշրջանում:

Հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել նաև զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի առկա վիճակը և արդյունավետության ցուցանիշները՝ ըստ հյուրանոցների չափի և կարգի:

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հետաքրքիր տվյալներ: Պարզվում է, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ, քանի որ երկրում աճել է փոքր հյուրանոցների քանակը, այսինքն, Հայաստանում բացվել են շատ կացարաններ` թվով քիչ սենյակներով:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2011թ.-ին շուրջ 5.2 միլիոն մարդ այցելել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ` գործարար, հանգստի կամ այլ նպատակներով: Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպի (CAGR) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանինն է` 25.2%, այնուհետև Հայատանինը` 16.7%, իսկ Ադրբեջանինը`10.5%: Այս ցուցանիշները վկայում են, որ զբոսաշրջիկության զարգացման տենդենց կա հատկապես Վրաստանում և Հայաստաում:

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ Արման Փորսուղյանը նշեց. «Հետազոտությունն իրականացրել ենք միջազգային համբավ ունեցող մի շարք հետազոտական կենտրոնների` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հետազոտությունը ոչ միայն ներկայացնում է իրավիճակային վերլուծություն, այլ տալիս է փորձագիտական գնահատականներ Հայաստանի և տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է հյուրանոցային ոլորտի զարգացման հնարավորություններն ու դինամիկան Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվեն սույն թվականի դեկտեմբերի 14-ին նախատեսվող կլոր սեղանի ժամանակ, որին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը, միջազգային կազմակերպություններ, փորձագետներ և այլն: Ցանկացողները մասնակցության համար կարող են դիմել «Ամերիա» ՓԲԸ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում