Վրացական «9-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն հայատարարել է, որ Վրաստանը երբեք Ռուսաստանին չի զիջի տարածքային ամբողջականության և արտաքին քաղաքականության հարցում ազատ ընտրության սկզբունքները.
«Արևմտյան գործընկերները հետաքրքրվում են Ռուսաստանի հետ մեր հետագա հարաբերությունների թեմայով: Կա երկու բան, որը մենք երբեք չենք զիջի Ռուսաստանին: Դա տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքն է, ինչպես նաև ընտրությունը, թե որ դաշինքին կամ միությանը մենք կանդամակցենք: Ռուսաստանի հետ հնարավոր են աշխատանքային մակարդակի շփումներ»:








































