BBC-ի 82-ամյա ռադիոհաղորդավար Ստյուարտ Հոլին ձերբակալել են և հարցաքննել բռնաբարության մեջ մեղադրանքի գործով, հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը չի մեկնաբանում հետաքննության մանրամասները: Միայն հայնտի է, որ այն վերաբերում է անցյալում կատարված դեպքի:
Հոլը հայտնի է իր յուրահատուկ ոճով BBC Radio 5-ի համար սպորտային մրցումներ վարելիս: 1970-ականներին մեծ հաջողություն է ունեցել նրա «Նոկաուտ» հաղորդումը:
BBC-ն հայտնում է, որ այս հանգստյան օրերին հաղորդավարը չի հայտնվի ռադիոեթերում:










































