Սիրիայի զորքերը ընդդիմադիրներին դուրս են մղել Դամասկոսի Դարաա և Աքրաբա արվարձաններից՝ զրկելով նրանց Դամասկոսի թաղամասերի և օդանավակայան տանող մայրուղու վրա հարվածներ հասցնելու հնարավորությունից: Ինչպես հաղորդում է «Ալ-Վատան» լրատվական ծառայությունը, բանակային ստորաբաժանումները մաքրում են երկրի հարավ-արևմուքում գտնվող գյուղատնտեսական շրջանները, որտեղ կարող են թաքնված լինել ավազակախմբերի անդամներ:
Սիրիայի բանակի հրամանատարությունը հերքել է արաբական հեռուստաալիքների հաղորդագրությունն այն մասին, որ ծայրահեղ ծանր դրություն է ձևավորվել Դամասկոսի շրջակայքում: Զինվորական աղբյուրների տվյալներով՝ մի քանի շրջաններում շրջապատվել և ոչնչացվել են «Ալ-Քաիդա»-ի գրոհայինների խմբավորումներ, սպանվել են «տասնյակ ահաբեկիչ-վարձկաններ»:
Չորեքշաբթի Գոլանի բարձունքներում պայթել է Սիրիայի տարածքից արձակված արկ: Պատասխան կրակոցներ չեն հաջորդել: Գոլանի ստորոտի մոտ ապառազմականացված գոտում շարունակվում են բախումները Սիրիայի անվտանգության ուժերի և այս շրջան ներթափանցած զինված ծայրահեղականների միջև:









































