Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Հայաստանի դեմ ճնշումը կարող է ավելանալ «խաղաղապահների» տեղաբաշխման համաձայնություն ստանալու նպատակով»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, օրերս ինչպես ԱՄՆ-ն, Կանադան, այնպես էլ ԵՄ-ն ընդլայնեցին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը, Նորվեգիան ևս նախատեսում է միանալ պատժամիջոցների քաղաքականությանը: Կա երկու տեսակետ, որ Ռուսաստանն այլ ելք չունի, քան պարզապես նահանջելը, սակայն կա մեկ այլ կարծիք ևս, որ նահանջելով Ուկրաինայում՝ Ռուսաստանն անկայունության նոր օջախներ կստեղծի այն երկրների և տարածաշրջանների հակամարտությունների միջոցով, որտեղ ունի անմրցակցային ազդեցություն: Հնարավո՞ր է, որ ներկայիս իրավիճակն Ուկրաինայում Ռուսաստանը տեղափոխի Հարավային Կովկաս` ԼՂ հակամարտություն, Ջավախք և այլն:

-Առայժմ Ռուսաստանը շարժվում է քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների ոտնահարման, գրաքննության ուժեղացման, «եվրասիական» ֆաշիստական գաղափարախոսության և «պաշարված ամրոցի» հոգեբանության արմատավորման ճանապարհով: Ռուսաստանի նահանջելու հնարավորությունը կախված է տարբեր գործոններից. նախևառաջ, մի կողմից` արդյոք պատժամիջոցների ազդեցությունն անմիջապես կգործի՞ Վ. Պուտինի և իր մերձավոր շրջապատի նկատմամբ, մյուս կողմից` Վ. Պուտինն արդյոք նահանջելն անվտանգ կհամարի՞ իշխանությունը պահպանելու տեսանկյունից, քանի որ իր կատարած տարբեր հանցավոր գործողությունների պատճառով նա արդեն ցանկացած գնով պիտի փորձի ցմահ պահպանել իշխանությունը:

Բայց կա նաև լրացուցիչ, զուտ ռուսական կայսերապաշտների մտածելակերպին հատկանշական կարևոր գործոն. ռուսական կայսրության ընդլայնվելու փորձերը շարունակական են և կարող են ուղղվել դեպի որևէ ուղղություն անգամ այն պահին, երբ մեկ այլ ուղղության վրա խայտառակ պարտություն է նշմարվում: Այդ աշխարհընկալման կրողների համար տնտեսական անկման և մարդկանց աղքատացման սպառնալիքը ոչ միայն զսպող գործոն չի դառնում, այլև օգտագործվում է քարոզչական նպատակով` Արևմուտքին փնովելու և «պաշարված ամրոցի» հոգեբանության ամրապնդման համար, ու բացի այդ` մարդու կյանքը, առավել ևս` արժանապատվությունը, Ռուսաստանում ավանդաբար արժեք չունեն: Ռուսաստանի հետագա գործողությունների տրամաբանությունը պետք է դիտվի այդ համատեքստում:

Ինչ վերաբերում է անկայունության և ագրեսիայի՝ Հարավային Կովկաս տեղափոխման հնարավորությանը, դեռևս սեպտեմբերի 3-ից անմիջապես հետո կանխատեսել էի, որ Ուկրաինային եվրասիական նախագծերի մեջ ներքաշելու անհնարինության պատճառով, ինչպես նաև նավթի գինը բարձրացնելու նպատակով Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և որ այդ ուղղությամբ առաջին քայլը կլիներ Հայաստանում ռազմաքաղաքական ազդեցության ուժեղացումը, որին կհետևեին ԼՂ հակամարտության շրջանում «խաղաղապահներ» տեղաբաշխելու կամ Վրաստանն ապակայունացնելու փորձերը:

Հոկտեմբերին արդեն հայտարարվեց ռուսական ռազմակայանում ուղղաթիռներ տեղաբաշխելու, ՄԻԳ-29 կործանիչներն արդիականացնելու և առհասարակ` ռազմական ներկայության ավելացման մասին: Այսինքն, Ռուսաստանը որոշակի պատրաստություն արդեն տեսել է, պետք է սակայն հուսալ, որ նրա ուժերը պարզապես չեն բավարարի միաժամանակ երկու ճակատում` Ուկրաինայում և Հարավային Կովկասում ակտիվ գործողությունների համար:

-Ըստ Ձեզ` այս նոր իրավիճակում ի՞նչ պետք է ակնկալել Հայաստանի և ԼՂ հակամարտության հարցում Ռուսաստանի քաղաքականությունից:

-Ռուսաստանը փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը և առհասարակ վարկաբեկել տվյալ ձևաչափը` միակողմանի միջամտության հնարավորություն ստանալու համար: Ընդ որում, մի կողմից հայկական կողմի նկատմամբ ճնշումը կարող է դեռ ավելանալ «խաղաղապահների» տեղաբաշխման համաձայնություն ստանալու նպատակով, իսկ մյուս կողմից` ԼՂ խնդիրն օգտագործվում է Ադրբեջանին Եվրասիական միություն ներքաշելու համար: Պետք չէ նաև մոռանալ, որ հենց ռուս վերլուծաբանները պարզորոշ կերպով հայտարարում են, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը:

-Պարոն Գրիգորյան, տնտեսագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ պատժամիջոցները, մանավանդ արդեն սեկտորալ, մանավանդ արդեն խոսք կա օլիգարխների հաշիվների սառեցման մասին Բրիտանիայում, բացասաբար են անդրադառնալու ՌԴ տնտեսության վրա, մի տնտեսություն, որն, ըստ էության, կախված է միայն էներգակիրներից և դիվերսիֆիկացված չէ: Եթե հաշվի առնենք, որ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներում ներդրողը Ռուսաստանն է, որն այսօր այլևս ունի Ղրիմը՝ որպես հավելյալ տնտեսական բեռ, որի համար խոսակցություններ կան, որ ՌԴ-ն միջոցներ չունի, ինչպե՞ս է Ռուսաստանն առաջ տանելու Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները կամ այս փուլում ակտիվորեն զբաղվելո՞ւ է դրանց ընդլայնմամբ, թե՞ պրոյեկտները, հնարավոր է, ժամանակավորապես սառեցվեն: Տեսակետ կա, որ Ուկրաինայում անհաջողությունը Ռուսաստանը փորձելու է փոխհատուցել «հաղթանակելով» եվրասիական պրոյեկտներում: Համաձա՞յն եք:

-Ռուսաստանի կառավարությունը դեռևս անցած տարվա սեպտեմբերին որոշել էր 5 տոկոսով կրճատել բյուջեի ծախսերը, ընդ որում՝ նախատեսված էր կրճատում կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում, մինչդեռ ռազմական և քարոզչական ծախսերն ավելանալու էին: Ղրիմի բռնակցումն իսկապես հանգեցրել է ծախսերի ավելացմանը, և արդեն իսկ հայտնի է, որ կենսաթոշակների ավելացման փոխարեն համապատասխան հիմնադրամի միջոցներն են ուղղորդվելու դեպի Ղրիմ, Ռուսաստանում նաև ճանապարհաշինության ծրագրերն են կրճատվում` դարձյալ Ղրիմի ֆինանսավորման համար:

Այդպիսով, Ռուսաստանն անկարող է դառնում, օրինակ, բավարարելու Ղրղզստանի կառավարության պահանջը` մինչ այդ երկրի՝ Եվրասիական միությանն անդամակցելը հատուցել ակնկալվող նյութական վնասը` մասնավորապես Առևտրի միջազգային կազմակերպության անդամակցության պայմանները խախտելու հետ կապված: Դա սակայն չի նշանակում, որ Ռուսաստանը կհրաժարվի Եվրասիական միությունն ընդլայնելուց. ընդհակառակը, կարող է ուժեղանալ Հայաստանի նկատմամբ ճնշումը` որպես «թույլ օղակի»:

-Այս իրավիճակում Ռուսաստանի համար, փաստորեն, դժվար է լինելու նաև պահել եվրասիական գործընկերներին իր կողքին, քանի որ, ինչպես հայտնի է, Պուտինն առավելապես Լուկաշենկոյին և ավելի քիչ՝ նաև Նազարբաևին գրավում էր դոտացիաներով, որի դիմաց ակնկալում էր նրանց մասնակացությունն իր պրոյեկտներում, իսկ եթե չլինեն դոտացիաներ, լինի մեկուսացող Ռուսաստան, պատժամիջոցներ, ապա արդեն հիմա այդ պրոյեկտներից դժգոհ Բելառուսին ու Ղազախստանին հնարավորություն է ընձեռվում հրաժարվել այդ պրոյեկտները շարունակելուց: Հնարավո՞ր է` Բելառուսն ու Ղազախստանը լուրջ խնդիրներ ստեղծեն Ռուսաստանի համար:

-Դեռևս 90-ականներին Ռուսաստան-Բելառուս միության ստեղծումը և դրա հետագա գոյությունը պայմանավորված էր Ռուսաստանի կողմից զեղչերով նավթ և գազ վաճառելով և դրամաշնորհներ հատկացնելով. Ա. Լուկաշենկոն բավական հմտորեն օգտագործել է ռուսաստանյան վերնախավի կայսերապաշտական կարոտախտը` «սլավոնական եղբայրության» սոուսով համեմված: Եվրասիական նախագծերի գոյությունն էլ նմանապես պայմանավորված է Բելառուսի և Ղազախստանի որոշակի ակնկալիքներով, որոնց չեզոքացումն անխուսափելիորեն կհանգեցնի Եվրասիական միության լուծարմանը` հենց որ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները զգան, որ Ռուսաստանը նաև բավականաչափ թուլացել է, որպեսզի իրենց երկրների նկատմամբ ագրեսիայի վտանգը նույնպես չեզոքանա:

Բայց չնայած Եվրասիական միության ապագան մշուշոտ է, դա չի նշանակում, որ Հայաստանի հնարավոր անդամակցությանը պետք է մատների արանքով նայել ու ակնկալել, որ Բելառուսի և Ղազախստանի շնորհիվ խնդիրն ինքնաբերաբար կլուծվի: Առիթից օգտվելով՝ հերթական անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանի դեպքում Մաքսային կամ Եվրասիական միություններին անդամակցությունը պետք է դիտարկվի որպես դե ֆակտո բռնակցում, «անշլյուս» Ռուսաստանի կողմից:

-Պարոն Գրիգորյան, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության շուրջ անորոշությունը պահպանվում է. նշվել է արդեն մի քանի ամսաթիվ, թե երբ պետք է Հայաստանը միանա եվրասիական եռյակին: Խոսակցություններ կան, որ ՌԴ-ում դժգոհ են այս ուղղությամբ հայաստանյան ջանքերից, պնդումներ կան, որ դա ՀՀ ընտրությունն է: Հետաքրքիր է՝ կկայանա՞ արդյոք Հայաստանի անդամակցությունը, և եթե ոչ, ապա ո՞ր կողմի պատճառով:

-Կարևոր գործոններից մեկը հավանաբար այն է, որ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները չեն ցանկանում, որ Ռուսաստանի պոտենցիալ հլու-հնազանդ կամակատարը հայտնվի այդ միության կազմում` ինչի հետևանքով ռուսական կողմին ձեռնտու ցանկացած որոշում փաստացի միակողմանիորեն կարող է ընդունվել: Գուցե Ս. Սարգսյանն էլ «խորամանկ» մարտավարություն է ընտրել` անցամակցության տապալման գործընթացի «մեղքն» ուրիշներին վերագրելու հույսով: Ազգային շահերի տեսանկյունից Եվրասիական միությանն անդամակցության գործընթացը պետք է դադարեցվի: Գուցե Ս. Սարգսյանն ու իր շրջապատը գոնե Աստանայում նվաստացման ենթարկվելուց հետո ինչ-որ հետևություններ արել են:

Խնդիրն այն է, սակայն, որ քիչ թե շատ խելամիտ գործելու դեպքում Աստանայի խայտառակությունը տեղի չէր ունենա: Ու այստեղ խնդիրը միայն ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրից հրաժարվելը չէ հանուն Ռուսաստանի: Չէ՞ որ դեռևս անցած տարվա հոկտեմբերին Մինսկում կայացած համաժողովում Ա. Լուկաշենկոն պարզ ասել էր, որ հաշվի են առնելու Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի անդամակցության հարցը որոշելիս: Ռուսական պետական հեռուստատեսությամբ էլ հայտարարել էին, որ Հայաստանը չի կարողանա անդամակցել` մինչև Ադրբեջանի հետ լուծում չգտնվի: Դրանից հետո էլ մի քանի ամիս ժամանակ էր անցել, դժվա՞ր էր լրացուցիչ տեղեկություններ հավաքել և որոշակի վերլուծություններ կատարել, ինչո՞վ էին զբաղված նախագահի աշխատակազմը, ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն: Աստանայում կատարվածի համար որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, մինչդեռ այդտեղ նվաստացրին Հայաստանի Հանրապետությանը, որին, ցավոք, Ս. Սարգսյանն է ներկայացնում:

– Պարոն Գրիգորյան, Ձեր տպավորությամբ, ի՞նչ է կատարվում ԼՂ հակամարտության գոտում: Օլանդը տարածաշրջանային այցերի ընթացքում Սարգսյանին ու Ալիևին հրավիրեց Փարիզ՝ իր հովանու ներքո հանդիպման, որից հետո՝ արդեն երկու-երեք ամիս, էականորեն լարվեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ո՞ւմ էր ձեռնտու այս լարվածությունը, և ինչո՞ւ չի ստացվում կազմակերպել հանդիպումը. գուցե այն պատճառով, որ սա արևմտյան նախաձեռնություն է, իսկ Ռուսաստանը փորձելու է այն տապալել ամեն կերպ:

-Ռուսաստանն, իհարկե, արևմտյան նախաձեռնությունների արդյունավետությամբ և առհասարակ հակամարտության կարգավորմամբ շահագրգռված չէ: Բայց Ադրբեջանը ևս չի ցանկանում փոխզիջման ճանապարհով գնալ ու նաև Ռուսաստանի հետ քաղաքական առևտրի մեջ է Եվրասիական միության վերաբերյալ։ Իհարկե, Ռուսաստանի նկատմամբ միջազգային հանրության առկա վերաբերմունքը հաշվի առնելով` Ադրբեջանը դրան չի պատրաստվում անդամակցել, սակայն կփորձի Ռուսաստանից կորզել առավելագույնը ԼՂ հակամարտության համատեքստում: Մյուս կողմից` Ադրբեջանում առավել մեծ թափով ծավալվում է այլակարծության հետապնդումը վարչախմբի ամրապնդման ակնկալիքով, և սահմանային գոտում լարվածության ուժեղացումը նույնպես կարող է «ազգային միասնության» ամրապնդման համար օգտագործվել:

Այս իրավիճակում տարակուսանք է առաջացնում մասնավորապես այն, որ Հայաստանի ղեկավարությունը չի դիմում ՀԱՊԿ անդամներին Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունների կապակցությամբ: Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը որևէ միջոց չի ձեռնարկի, բայց, համենայնդեպս, գոնե ֆորմալ առումով դիմել պետք է: Տպավորություն է ստեղծվում, որ Ս. Սարգսյանի վարչախումբը պարզապես չի ցանկանում, որ այսպես կոչված «դաշնակիցները», առաջին հերթին Ռուսաստանը, հայտնվեն անհարմար իրավիճակում` ի ցույց դնելով իրենց արհամարհանքը և ՀԱՊԿ-ի գոյության անիմաստությունը, և նախընտրում է ինքը դեմքը կորցնել: Այդպիսով, թե զինվորականների, թե քաղաքացիական անձանց արյուն է թափվում Հայաստանի «դաշնակիցների» լռելյայն համաձայնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում