Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Գերմանիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղից առաջ նշել է, որ այդ հանդիպումը յուրահատուկ է իր համար:
« «Բորուսիա»-ի դեմ խաղը յուրահատուկ կլինի ինձ համար: Դորտմունդում մի քանի հիանալի տարիներ եմ անցկացրել:
Խաղը բարդ է լինելու, քանի որ այդ ժամանակ թիմերն ամբողջական կազմերով մարզված կլինեն ընդամենը 1 շաբաթ: Բայց մենք, միևնույնն է, ուժեղ թիմ ունենք և ցանկանում ենք հաղթել»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:








































