Հնդկաստանը հաստատել է ԱՄՆ-ի հաղթանակը իր ռազմաօդային ուժերի համար ուղղաթիռների մատակարարման տենդերում: Հնդկաստանը մտադիր է ամերիկյան արտադրության 15 ծանր տրանսպորտային Chinook ուղղաթիռ ձեռք բերել: Համաձայնագրի վերջնական արժեքը կսահմանվի ավելի ուշ՝ բանակցությունների ընթացքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հնդկաստանի ՊՆ-ին:
«Chinook ուղղաթիռը ներկայացնող Boeing ընկերությունը դարձել է առաջնային մատակարար»,- ասված է հաղորդագրությունում:
2012-ի հոկտեմբերին հնդկական մամուլը հաղորդեց, որ ամերիկյան Chnook-ը տենդերի հաղթող է դարձել՝ առաջ անցնելով ռուսական մրցակից Մի-26-ից: Սակայն ռուսական կողմը հերքեց այդ հաղորդագրությունները՝ նշելով, որ մրցույթի արդյունքները պաշտոնապես չեն հայտարարվել:









































