Համաձայն նախապես անցկացված բժշկական ստուգման արդյունքների՝ «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին ձախ ծնկի վնասվածք է ստացել:
Շուտով արգենտինացին մանրազնին ստուգման կենթարկվի, ինչից հետո կտրվի հստակ ախտորոշումը, ինչպես նաև հայտնի կդառնա նրա վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք ստացավ «Բենֆիկա»-ի դեմ խաղում, եբր դրվագներից մեկում փորձեց շրջանցել դարպասապահ Արթուր Մորաեսին:










































