Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

«Եթե Տեր-Պետրոսյանը չի կաշկանդվում գործակցել ԲՀԿ-ի հետ, նույն կերպ էլ կհամագործակցի Քոչարյանի հետ». Սոս Գիմիշյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քրստոնեա-Ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

-Պարոն Գիմիշյան, վերջերս հրատապ հարցազրույցով հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա անդրադարձ էր կատարել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և նորից նշել, որ, իր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են ԲՀԿ-ի վրա լուրջ ճնշումներ գործադրել: Ո՞րնէ առաջին նախագահի մտավախության պատճառը, արդյոք «թեժ աշունը» կարո՞ղ է տապալվել հենց այն պատճառով, որ ԲՀԿ-ն իշխանությունների դեմ դուրս չգա:

 –Շատ կարևոր է, որ ժողովուրդը վստահի այդ ուժերին: Ես կուզենայի, որ քաղաքական ուժերի մի խմբի գոնե ժողովուրդը վստահի, կանգնի ոտքի ու արդյունքների հասնի: Ցավում եմ, բայց քառյակի համարյա թե բոլոր ուժերը ժողովրդի վստահությանն արթնացնելու արդյունք չեն տվել: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա, իմ համոզմամբ, այն երբեք էլ չի եղել ընդդիմություն: Պատահական չէ հենց ոչիշխանական ձևակերպումը: Եթե կոչվեին ընդդիմություն, ապա «Բարգավաճը»չէր լինի քառյակի մաս:

ԲՀԿ-ն միշտ եղել է իշխանության ծնունդ, իշխանության որոշմամբ ձևավորված քաղաքական ուժ է, իշխանության մասն է կազմել, այսօր էլ շարունակում է կազմել: Այդ կուսակցությունը գլխավորում է օլիգարխ, օլիգարխը չի կարող երկրի իշխանության դեմ գնալ:

ԲՀԿ-ն մինչ այժմ երբեք չի պաշտպանել ընդդիմությանը: Վերցնենք նախագահական ընտրությունները. ո՛չ մասնակցեց, ոչ էլ պաշտպանեց որևէ մեկին: Իմիջիայլոց, այդ իմաստով ազնիվ է. միշտ էլ ասում է՝ այլընտրանք է, իսկ քաղաքականության մեջ այլընտրանքը նույնն է, ինչ ոչինչ:

Երբ ներկայացվեցին այդ 12 կետերը, երկրորդ նախագահն իր հարցազրույցում համաձայնություն տվեց այդ կետերի մեծմասին. հնարավո՞ր է՝ աշնանը նա էլ քառյակի հետ միասին դուրս գա իշխանությունների դեմ:

 –«Բարգավաճ Հայաստանը» ես միշտ համարել եմ Քոչարյանի ստեղծած քաղաքական կառույցներից մեկը, և պատահական չէ, որ նրա իշխանության ժամանակ ԲՀԿ-ն մի շարք այլ կուսակցությունների հետ կոալիցիայի մաս էր կազմում: Այո՛ Քոչարյանը ներգրավված է գործընթացի մեջ, բնական է, եթե կա ԲՀԿ, ապա այնտեղ կա նաև Ռոբերտ Քոչարյան, այսինքն՝ այդ համագործակցությունը ես տեսնում եմ:Չէի ասի, թե այդ գործընթացը հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ է տեղի ունենում, բայց որ նա լիարժեք մասնակցում է՝ ինձ համար ակնհայտ է:

Երկրորդ՝ ես երբեք չեմ հավատա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են խոր քաղաքական հակասություններ ունենալ. նրանք նույն մարդն են, նույն թիմից են, նույն մոտեցումներն ունեն: Իհարկե, իրենց պատկանող բիզնեսներում շահերի բախում կլինի, բայց դրանք մանր-մունր հարցեր են, որ կլուծվեն:

Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան հարբերություններն ակնհայտ են, հիմա առաջանում են Ռոբերտ Քոչարյան և Լևոն Տեր-Պետրոսյան հարաբերություններ:

Բայց մարտի 1-ի հանգամանքը արդյոք չի՞ կաշկանդի Տեր-Պետրոսյանին. 10 զոհ ունեցանք, որից հետո Կոնգրեսը Քոչարյանին էր մեղադրում այն կազմակերպելու համար:

 –Անմիջապես առաջանում է հաջորդ հարցը. մարտի 1-ի իրականացնողներից և ակտիվ գործող կառույցներից մեկը նաև ԲՀԿ-ն էր: Կոալիցիայի անդամ ուժերը քաղաքական պատասխանատվություն են կրում մարտի 1-ի համար՝ ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՀԿ: Այդ քաղաքական պատասխանատվությունը մի օր կարող է քրեական պատասխանատվության վերածվել:

Իսկ «Բարգավաճ Հայաստանի»մասով ես չեմ ասել, նույն Լևոն Տեր-Պետորսյանն է հայտարարել, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել՝ բազմաթիվ տվյալներ կան: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս են հիմա քառյակ կազմել ու միասին գոծում:

Այսինքն՝ եթե Տեր-Պետորսյանին չի կաշկանդում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, չի կաշկանդի նաև Քոչարյանի հետ համագործակցելը:

-Լևոն Տեր-Պետորսյանը հաճախ է կրկնում, որ հավերժ թշնամիներ և բարեկամներքաղաքականության մեջ չկան, երևի այդ մոտեցումներից ելնելով էլ ձևավորվում է այդ համագործակցությունը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում