Այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը, որի հետևանքով եղբայրները ծանր վիճակում են:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ դեկտեմբերի 1-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1984թ. ծնված, Էջմիածնի բնակիչ Սերգեյ Գրիգորյանը: Ըստ ոստիկանության՝ հիվանդանոցում ոստիկանության ծառայողներին Սերգեյ Գրիգորյանը բացատրություն է տվել` ասելով, որ վնասվածքը ստացել է տանը երեք օր առաջ վայր ընկնելու հետևանքով: Նույն օրը նման բացատրություն է տվել նաև նրա մայրը, ով գտնվել է հիվանդանոցում:
Հանգամանքները դեռևս ուսումնասիրվում են:










































