Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականի ու Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը նոր պայմանագիր է ստորագրել անգլիական թիմի հետ:
Ըստ նոր պայմանագրի՝ ֆուտբոլիստը կմնա «Չելսի»-ում մինչև 2017 թվականը: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
«Ինձ համար «Չելսի»-ն իսկական տուն է, որտեղ ապրում եմ արդեն վեց տարի»,- ասել է Միկելը:








































