Աշխարհի 2022 թվականի առաջնության կազմակերպչական կոմիտեի մարքեթինգի գծով տնօրեն Նասըր Ալ-Հաթերը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ՖԻՖԱ-ի պահանջով առաջնությունն անցկացնել ձմռանը:
«Ի սկզբանե մենք դիմել էինք` մտադրված լինելով մրցաշարն անցկացնել ամռանը: Ու մենք նախկինի պես ցանկանում ենք այն անցկացնել հենց ամռանը:
Բայց եթե ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ առաջնությունը անցկացվի ձմռանը, ապա այդպես էլ կլինի», – Ալ-Հաթերի խոսքերն է մեջբերում Doha Stadium Plus-ը:
Հիշեցնենք, որ նույնիսկ տեղեկատվություն էր տարածվել, որ 2021 թվականին ՈՒԵՖԱ-ն կդադարեցնի ազգային առաջնությունները, որ մրցաշարը կայանա ձմռանը:







































