Ֆինլանդիայում թմրամոլության կամ հարբեցողության պատճառով աշխատանքից հեռացվող բժիշկների թիվը կտրուկ աճում է: Նրանք իրենց թուլությունների պատճառով խնդիրներ են ունենում հիվանդների հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Առողջապահության ոլորտում վերահսկողության կոմիտեի տվյալներով՝ երեք տարվա ընթացքում նման բժիշկների քանակը 3 անգամ մեծացել է: Թմրանյութերի և ալկոհոլի չարաշահման պատճառով բուժանձնակազմի՝ աշխատանքից հեռացումն այդ երկրում բավականին տարածված է:










































