Սիրիական գրոհայինները հարձակվել են Լիբանանի Արսալ քաղաքի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ սպանվել են Լիբանանի երկու քաղաքացիներ, ինչպես նաև մի քանի զինվորներ են առևանգվել գրոհայինների կողմից:
Հիմնականում սունի մուսուլմաններով բնակեցված Արսալ քաղաքը ապաստան է դարձել հազարավոր փախստականների համար, ովքեր քաղաքացիական պատերազմի պատճառով լքել են Սիրիան:











































