Եթե մարդը աշխատանքի նկատմամբ դրսևորում է մոլուցք, ապա դա կարող է հանգեցնել ալկոհոլային կախվածության: Դա ապացուցված է գիտական մակարդակով: Այս մասին տեղեկացնում է HealthVesti-ն:
Մասնագետները պնդում են, որ նման մարդիկ ավելի շատ են օգտագործում թունդ ոգելից խմիչք, քան պակաս աշխատասեր անձինք: Մասնավորապես՝ շաբաթական 50 ժամից ավելի աշխատող մարդիկ 3.3 անգամ ավելի մեծ հավանականություն ունեն ալկոհոլային կախվածության: Շաբաթական 30-40 ժամ աշխատողների համար այդ վտանգը մեծանում է 1.5 անգամ:
Հետազոտողների խոսքերով՝ հարբեցողություն ասելով պետք է նկատի ունենալ ամեն օր «վնասակար» խմիչքներ օգտագործելը:









































