2013 թ. Բելգիայի Անտվերպեն քաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 11-ը տեղի կունենան Համաշխարհային մարզական խաղեր-ը՝ WorldOutgames, որին կմասնակցեն միասեռականները, բիսեքսուալները, տրանսգենդերները:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կազմակերպիչները ծրագրում են հավաքել 6000-8000 մարզիկների ու 250 հազարից ոչ պակաս հանդիսատեսի:
Մասնակիցները կմարզվեն ավելի քան 30 մարզական կարգերում, այդ թվում՝ վոլեյբոլ, բասկետբոլ, լող, թիավարում, թենիս, ջրային պոլո, ըմբշամարտ, սպորտային պարեր:
WorldOutgames –ը կազմակերպվում է 4 տարին մեկ ու բաց է բոլորի համար:
Մինչ Անտվերպենը միջոցառումը տեղի է ունեցել Մոնրեալում ու Կոպենհագենում:










































