Անգլիայի Չելթնեմ քաղաքում փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը վանդալները ներկել են: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Լրտեսական տնակ» նկարը գտնվում է այն շենքի պատին, որտեղ գտնվում է Կառավարական կապի կենտրոնը: Նկարում պատկերված են 3 լրտեսներ՝ անգլիական ավանդական վերարկուներով ու գլխարկներով:
Շենքի տերը փորձել է ազատվել նկարից, որից հետո բիզնեսմեն Հեքմաթ Քայեն գնել է շենքը՝ արվեստի գործը պահպանելու համար: Բիզնեսմենը հույս է հայտնել, որ նկարը կվերականգնվի:











































