Մեծ Բրիտանիայում փնտրում են այն մարդուն, ով հունիսին «Եվրամիլիոն» վիճակախաղում հաղթել է, սակայն չի եկել 103 մլն դոլարի շահումի ետևից: Եթե մինչև կեսգիշեր հաջողակը չհայտնվի, ապա նրան հասանելիք շահումը չեղյալ կհամարվի և կանցնի վիճակախաղի ղեկավարների տրամադրությանն ներքո:
Բրիտանական հեռուստաընկերությունները և ռադիոկայաններն ամեն օր հիշեցնում են վիճակախաղի հաղթողներին, որ անհրաժեշտ է գալ իրենց շահումի ետևից: Վիճակախաղի երջանիկ տոմսը հայտնաբերվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող Սթիվենէյջ քաղաքում։








































