Tuesday, 30 04 2024
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի

«Եթե ԲՀԿ-ն քառյակից պոկվի, դա կլինի իր գերեզմանը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյան, ոչ իշխանական չորս ուժերը 12 կետանոց պահանջ են ներկայացրել կառավարությանը, որոնք չբավարարելու դեպքում խոստանում են աշնանը իրականացնել իշխանափոխություն: Ձեր կարծիքով՝որքանո՞վ են այդ 12 կետերն արտահայտում հասարակության դժգոհությունը:

Անկեղծ ասած՝այդ 12 կետերն առանձնապես խորությամբ չեմ ուսումնասիրել, մոտավորապես գիտեմ, թեինչ են պահանջում: Կարելի է ենթադրել, որ դրանք հասարակության պահանջի մի հատվածն են, բայց այն հիմնական հարցադրումը, որն,ըստ իս,հուզում է հասարակությանը,այնտեղ չկա:

Իսկ հիմնական հարցադրումը շատ պարզ է՝արդարություն: Երկրում համատարած անարդարություն է, օրենքի առջև բոլորը չեն հավասար, կան արտոնյալ դասեր, արտոնյալ մարդիկ: Նման պարագայում որևէ խնդիր, որ հուզում է հասարակությանը, չի լուծվելու:Դժբախտաբար,ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական գոյություն ունեցող վերնախավը չիգիտակցում այս ճշմարտությունը:

Այս պարագայում ցանկացած կազմակերպված ուժ կարող է Հայաստանում իշխանափոխությունիրականացնել, որովհետև իշխանության այս ձևից մարդիկ զզվել են: Այս իրավիճակում շատ խելք չի պահանջվում՝իշխանափոխություն անելու համար:Այնպես որ՝եթե կազմակերպվեն, եթե քառյակն իրոք իշխանափոխության խնդիր դնի՝ կարող են հասնել դրան:

Այսինքն՝պակասում է այն հանգամանքը, որ քառյակի մաս կազմող ուժերից առնվազն երկուսը չե՞ն ուզում իշխանափոխություն, գուցե չե՞ն եկել այն գիտակցության, որ երկրում առկա բոլոր խնդիրները գալիս են մեկ մարդուց:

 –Ես չէի ասի, որ գալիս ենմեկ մարդուց: Մեկ մարդը կարող է փոխել, որը չի անում: Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը իրավիճակ փոխելու քայլ չի անում, նա ունակ չէդա անելու: Իսկ ունակ չէ մի պարզ պատճառով՝ օրինականճանապարհով չի ընտրվել.նա,որպես երկրի նախագահ,պարտականէ ոչ թե ժողովրդին, այլ այն ուժերին, որոնք իրեն կարգել են նախագահ:Իսկ այդ ուժերը չեն ուզում որակական փոփոխություն, որովհետև այդ պարագայում նրանցից շատերը կարող են հայտնվել ոչ միայն ունեցվածքը կորցնելու, այլևճաղերի ետևում հայտնվելու վտանգի առջև: Սա ևս ցանկալի չէ, բայց որքան այս իրավճակը ձգձգվի, այնքան ճաղերի հետևում հայտնվելու հավանականությունը կմեծանա:

Վերջերս հրատապ հարցազրույցով հանդես եկավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը,որում,ի թիվս մի շարք այլ խնդիրների,կրկին անդրադարձել էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին և նշել, որ իր տեղեկություններով՝իշխանությունները պատրաստվում են ճնշում գործադրել ԲՀԿ առաջնորդի վրա: Արդյոք առաջին նախագահըմտահոգություն ունի, որ ԲՀԿ-ն կարող է չարդարացնե՞լ քառյակի սպասելիքները:

-Անկեղծ՝չեմ կարող ասել, տեղեկացված չեմ.եթե հետևենք առաջին նախագահի կեցվածքին, ապա եթե տեղեկացված չես՝ ցանկալի է մեկնաբանություններ չանել: Կարծում եմ՝նա իրավացի է սահմանադրական բարեփոխումների մասով, խնդիրը Սահմանադրությունը չէ: Վերջերս էլ Վազգեն Մանուկյանը հանդես եկավ հայտարարությամբ կամ տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը չի ուզում՝Հայաստանը լինի թագավորական երկիր: Բայց Հայաստանը վաղուց է թագավորական երկիր,և այդ թագավորի կարգավիճակում հենց ինքը՝Սերժ Սարգսյանն է: Պետք ենքաղաքական կամք, արիություն, գիտելիքներ,և այստեղ Սահմանադրությունն ի՞նչ կապ ունի, եթե զոռբայությունն ու խուլիգանությունն ենգերիշխում:

Իսկ «Բարգավաճ Հայաստանի» մասով ի՞նչ կասեք, այդ փոփոխություններն իսկապե՞ս քայլ են ԲՀԿ-ի դեմ:

– «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ ինքն այլընտրանք է գործող իշխանությանը, իսկ այլընտրանք նշանակում է, որ նույնը չի ուզում լինել:Անշուշտ,եթե «Բարգավաճ Հայաստանը» մի կողմ քաշվի՝ քառյակի հնարավորությունները կնվազեն, բայց դա կլինի ԲՀԿ-ի գերեզմանը:Նա դրանով կխայտառակվի, իսկ եթե հետևի իր խոստումներին ու կարգախոսներին, ապա քառյակը ի զորու է իրականացնել իշխանափոխություն: Թե ինչ որակի իշխանություն նրանք կձևավորեն՝ այդ մասին արդեն կարծիք հայտնել չեմ կարող:

Իսկ ո՞րն է ավելի հավանական՝ԲՀԿ-ն, չնայած ունենալով օլիգարխիկ լծակներ,իր գործունեությունը կշարունակի քառյակի շրջանակներո՞ւմ, թե՞,այնուամենայնիվ,կմնա իշխանության մեջ:

-Երբ խոսում ենք մեծահարուստների մասին,ես կարծում եմ՝նրանք ընդհանուր գնահատականի արժանի չեն: Կան մարդիկ, որոնք ունեն լուրջ կարողություններ, բավականին կրթական պատրաստվածություն և ունեն սկզբունքներ: Կան հարուստներ, որոնք սկզբունք չունեն, լղոզված վարքագիծ ունեն, կան նաև այնպիսիք, որոնք ավելի շատ խուլիգանների են նման: Թե մեծահարուստները որքան են «Բարգավաճ Հայաստանում»՝ էական չէ: Էականն այն է, որ ԲՀԿ-ն իրեն հայտարարելէ այլընտրանք գործող իշխանությանը,և նա կա՛մ կապացուցի իր այլընտրանք լինելը, կա՛մ էլ քաղաքականապես կոչնչանա:

Պարոն Խաչատրյան, հնարավո՞ր է, որքառյակի հետ միասին աշնանը իշխանություններին դեմ դուրս գանաևերկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա համաձայնել է քառյակի առաջ քաշած 12 կետանոց պահանջներին և վերջերս էլ իշխանություններին բավականին սուր քննադատությունների ենթարկել:

-Քաղաքականություն է, ոչինչչիկարելի բացառել: Դա իր իրավունքն է, բայց այս այլանդակ համակարգի բուն հիմնադիրը հենց ինքն է: Եթե իր մոտ համարձակություն լինի խոստովանելու դաու վերացնելու, ապա կարելի է ողջունել: Բայց նա ոչ միայն այս համակարգն էհիմնել, այլև ակտիվ մասնակցություն ունեցել ամենում: Ուստիորքանո՞վ է պատրաստ Ռոբերտ Քոչարյանն իր սխալներն ընդունելու՝ ես չգիտեմ:

Գուցե որոշ բաների համար էլ պատասխան տալու:

Պատասխան տալն ամենահեշտ բանն է, պետք է նաև գործ անել, քայլ անել: Այս օլիգարխիկ համակարգը ձևավորվել էՌոբերտ Քոչարյանի անմիջական հովանավորությամբ ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Այն լպրծուն, տարբեր անուններ կրող գործիչներըերբ հայտնվեցին իշխանության համակարգում՝ նրանց ճկուն քայլերի շնորհիվ էր, իշխանությունը երկարաձգելու համար:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում