Իսպանական հեղինակավոր Marca պարբերականի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը դարպասապահ Դիեգո Լոպեի ծառայություններից կհրաժարվի մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը:
32-ամյա դարպասապահը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Նա դեռ ունի 2 տարվա գործող պայմանագիր, որը, սակայն, կխզվի երկկողմանի համաձայնությամբ:
Նշվում է, որ «Ռեալ»-ի ղեկավարները նման որոշում կայացրել են «Լևանտե»-ի հետ դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերի հարցում համաձայնության գալուց հետո:
Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Մոնակո»-ում կամ «Չելսի»-ում, եթե լոնդոնյան ակումբից հեռանա Պետր Չեխը:









































