Մհեր Սեդրակյանը և Արտակ Սարգսյանը քվեարկել են իրենց կողքի բացակայող պատգամավորների փոխարեն:
Երբ «Առաջին լրատվական»-ը Սեդրակյանին հարցրել է՝ ինչո՞ւ եք ուրիշի տեղը քվեարկել, պատասխանը եղել է՝ «Կուսակցական որոշում ա եղել, դրա համար էլ այդպես եմ քվեարկել: Կուսակցությունը ինչպես որոշում է, ես այդպես էլ անում եմ»:
Երբ լրագրողները հետաքրքվել են՝ ինչո՞ւ է քվեարկել ուրիշի փոխարեն, Սեդրակյանը հերքել է, թե քվեարկել է ուրիշի փոխարեն: Արտակ Սարգսյանը նույնպես հերքել է, որ ինքը քվեարկել է ուրիշի փոխարեն:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովը 71 կողմ, 0 ձեռնպահ և 37 դեմ ձայներով ընդունեց 2013 թ. բյուջեի նախագիծը:







































