Կինոյի և շոու բիզնեսի աստղերը ձգտում են ամռանը հեռու մնալ փոշոտ քաղաքներից և իրենց հանգիստը անցկացնում են ծովափնյա հանգստավայրերում, գրում է eg.ru-ն:
Ֆրանսիայի Լազուրե ափին մի քանի հաճելի օրեր է անցկացրել 39-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն: Նիցայի բնակիչները զարմանքով հետևել են, թե ինչպես է դերասանը կարատեով զբաղվում:
39-ամյա Եվա Լանգորիան իր 45-ամյա զուգընկեր Խոսե Անտոնիո Բաստոնի հետ իր վաստակած հանգիստը անցկացրել է Մարբելի իսպանական հանգստավայրում: Դերասանուհին վերջերս տված հարցազրույցում խոստովանել է, որ իր սիրելիի մեջ ավելի շատ գնահատում է ոչ թե սեքսուալությունը, այլ խելքն ու հումորի զգացումը: Սակայն այս զույգի փոխադարձ համակրանքը թաքցնել հնարավոր չէ, նույնիսկ 33 աստիճան շոգին նրանք գրկախառնված են զբոսնել:
90-ականներին Եվա Հերցիգովայի լուսանկարները բազմաթիվ ամսագրերի շապիկներ են զարդարել: Անցած տարիներին մոդելը 3 որդիների մայր է դարձել, որոնցից ամենակրտսերը անցած ապրիլին է ծնվել: Սակայն ծննդաբերություններից հետո 41-ամյա կնոջ կազմվածքը բոլորովին չի փոխվել: Նրա ամուսինը՝ Գրեգորի Մարսիան, առանց ջանքերի հեշտությամբ նրան ձեռքերի վրա է տանում:













































