Tuesday, 16 06 2026
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ

«Որ իմանամ իզուր չեմ եկել ու գնացել աշխարհից»

Մայիսի 4-ին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը (ի դեպ, Սերոբ Բոզոյանը միակն է, ով պատասխանատվության ենթարկվեց փուչիկների գործով), ով տառապում է միզապարկի քաղցկեղով և նոյեմբերի 19-ից Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնում է, առաջիկա օրերին կենթարկվի վիրահատության, նրա միզապարկը կհեռացնեն: Վերջին ամիսների ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:

«Արդեն պատրաստվում են վիրահատության, վաղն էլ հավանաբար կպատրաստեն, և կարող է` մյուս օրը վիրահատեն: Արդեն գտնում են, որ կարող են վիրահատել, միզապարկը շատ է ճյուղավորվել, պետք է հեռացնեն»,- ասաց Սերոբ Բոզոյանը: «Կես մարդ եմ դառնում»,- ասաց նա՝ հավելելով, որ ստամոքսում հայտնաբերված խոցերն այս ընթացքում բուժեցին: Բժիշկներին, ինչպես նաև իրենով հետաքրքրվողներին (իսկ այդպիսիք շատ են) Սերոբ Բոզոյանն անչափ շնորհակալ է:

Նա նշեց, որ իր միակ ցանկությունը երեխաներին իրենց նպատակներին հասցնելն է, իրեն հիմա մտատանջում է առողջությունը. «Մի թոռնիկ գոնե տեսնեմ, փոքրիկիս մեծացնեմ, շնորհքով մարդ դարձնեմ, թոռնիկներովս ուրախանամ, որ իմանամ՝ իզուր չեմ եկել ու գնացել այս աշխարհից»:

Ս. Բոզոյանի կինը՝ Մարինան, մեզ հետ զրույցում նշեց, որ դեղերի շնորհիվ Սերոբը հիմա իրեն վատ չի զգում, չի արնահոսում:

Ս. Բոզոյանն ունի երկու անչափահաս երեխա, փոքր որդին հիվանդ է, տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ, ընտանիքն էլ գտնվում է սոցիալական ծանր վիճակում:

Ս. Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը ավելի վաղ «Առաջին լրատվական»-ին ասել էր, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սակայն Վերաքննիչ դատարանը Սերոբ Բոզոյանի վատթարացած առողջական վիճակը հաշվի առնելով, ըստ երևույթին, կվերանայի գործը, և բավականին հիմքեր կան, որ նրա նկատմամբ պատժատեսակը վերանայվի:

Բոզոյանը միակ անձնավորությունն է եղել հայտնի միջոցառման կազմակերպման ընթացքում, որն ուղղակիորեն զգուշացրել է, որ մեթան գազով չի կարելի լիցքավորել փուչիկները (մեթանով փչած փուչիկների արժեքը 100-110 դրամ է, մինչդեռ հելիումով դրա գինը 6 անգամ ավելի թանկ է), սակայն այն գումարը, որը հատկացվել էր նրան՝ 700 հազար դրամ, կարելի էր լիցքավորել միայն և միայն մեթան գազով: Այս մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով, Կարեն Մանուչարյանի դիտարկմամբ, Վերաքննիչ դատարանը կարող է փոփոխել վճիռը պատժի մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում