Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

ԱՄՆ-ը Հայաստանին զգուշացրել է «Ռոսնևտի», «Գազպրոմբանկ»-ի և ՎՏԲ-ի հետ գործարքների վտանգների մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցելու դեպքում վտանգների մասին, գրում է IA REGNUM-ը` վկայակոչելով Երևանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությանը:

«Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին և նրանց նախագահներին՝ հաշվի առնել այն վտանգը, որը կառաջանա (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցելիս, ինչպես նաև դադարեցնել մեր և մյուսների կողմից ընդունված պատժամիջոցներին հակասող գործարքները: Ինչպես աշխարհի մյուս երկրներում գործող ԱՄՆ դեսպանատները, այնպես էլ Երևանում ամերիկյան դեսպանատունը Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին և ընկերություններին է փոխանցել վերջին պատժամիջոցների մասին տեղեկությունները»,-ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ հուլիսի 16-ին ԱՄՆ-ը «Ղրիմի բռնակցման, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտության և Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների պատճառով» պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ 8 ռուսական ռազմաարդյունաբերական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, երկու էներգետիկ ընկերությունների, մի խումբ ռուս պաշտոնատար անձանց և «ուկրաինացի անջատողականների» («Գազպրոմբանկ», ՎԷԲ, «Նովատեկ», «Ռոսնևտ», ՎՏԲ բանկ, Ռոսսելխոզբանկ):

«Այդ քայլերի իրականացումից հետո Միացյալ Նահանգները մի շարք հանդիպումներ է իրականացրել` սերտորեն դրանք կոորդինացնելով մեր շատ գործընկերների հետ, այդ թվում` ԵՄ-ից և «յոթնյակ»-ից, որոնք ևս մատնանշել են Ուկրաինայի արևելքում ստեղծված դրության համար պատասխանատու անձանց»,- ընդգծվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ ՎՏԲ բանկը և «Գազպրոմբանկ»-ի դուստր ընկերություն «Առէքսիմբանկ»-ը ներկայացված են Հայաստանի ֆինանսական շուկայում: Բացի այդ, նախատեսվում է, որ «Ռոսնևտ» ընկերությունը մոտ 400 մլն դոլար կներդնի հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում