Sunday, 21 06 2026
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ

«Հայրենիքի գաղափարն առանց հայրենիքում լինելու չի կարող իրական ու ամբողջական լինել». Հրանուշ Հակոբյան

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Համազգայինի 20-րդ ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) մասնակիցներին՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ:

Կանադայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կիպրոսից, Սիրիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Արցախից հավաքին մասնակցելու համար ժամանել է 32 ուսանող:

Ողջունելով և շնորհավորելով Համազգայինի ուսանողական մշակութային հավաքի մասնակիցներին կազմավորման 20-ամյակի առթիվ՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է. «Ձեզանից յուրաքանչյուրը, ով առաջին անգամ է Հայաստանում, անշուշտ գիտակցում է, որ Հայրենիքի գաղափարն առանց Հայրենիքում լինելու չի կարող իրական ու ամբողջական լինել: Դուք կայցելեք Արցախ, կտեսնեք այն տարածքները, որոնք ձեր հասակակից հայրենակիցները պաշտպանել են իրենց կյանքի և արյան գնով»:

Նախարար Հ.Հակոբյանն ընդգծել է, որ հայ ուսանողի հիմնական և կարևորագույն գործը փայլուն կրթություն ստանալն է և նորարարության այս դարում մրցունակ լինելը:

«Համաշխարհայնացման այս դարում հայ երիտասարդը պետք է գտնի իր ուրույն տեղը միջազգային շուկայում՝ չկորցնելով հայ մարդուն բնորոշ նկարագիրը և մարդկային որակները», – նշել է գերատեսչության ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը հավելել է. «Տիկին Հակոբյան, Ձեր կողմից բարձրացված հարցերի փիլիսոփայությամբ ենք մենք անցկացնում այս հավաքը՝ հայրենի հարկի տակ համախմբելով բազմաթիվ տաղանդավոր ու հայրենասեր երիտասարդների»:

Քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Սփյուռքի ուսանողության ակտիվ ներգրավմանը վերաբերող հարցեր:

Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ և ստացան «Հայկական Սփյուռք 2012» տարեգրքեր:

Ծրագրի 17 օրերի ընթացքում համալսարանականները ծանոթացել են Հայաստանի տեսարժան վայրերին, հանդիպել քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների հետ, ունկնդրել հայ պատմամշակութային արժեքների և ժառանգության մասին դասախոսություններ, քննարկել այսօրվա հայ երիտասարդին հուզող տարաբնույթ խնդիրներ:

Ֆորումի փակման հանդիսությանը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանը Ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) հիմնադրման 20-ամյակի առիթով հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության Պատվոգիր՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման, հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում