Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ինչպես երևում է, ֆրանսիական ակումբի երկրպագուների կողմից ամենասիրվածն է:
Շվեդ ֆուտբոլիստն արդեն չորրորդ անգամ անընդմեջ է ճանաչվում ամսվա լավագույն ֆուտբոլիստը: ՊՍԺ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Իբրան ստացել է ձայների ուղիղ 31 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Լավեսին՝ 15 տոկոս քվեով, երրորդը՝ Մաթյուդին՝ 9 տոկոս քվեով:








































