ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կլիմայի վերաբերյալ բանակցությունների շրջանակում երկրների ղեկավարների և նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել արագացնել փոխակերպումները համաշխարհային տնտեսությունում և քաղաքականությունում, որոնք անհրաժեշտ են կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու համար:
Ներկա դրությամբ Քաթարի մայրաքաղաքում ընթանում է ՄԱԿ-ի կոնֆերանսը կլիմայի փոփոխության վերաբերյալ, իսկ նրա շրջանակներում բարձրագույն մակարդակի հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 4-ին:
Երկօրյա հանդիպումների գլխավոր թեման դառնալու է Կիոտոյի արձանագրության երկրորդ փուլի պարտավորությունների իրականացումն ու Կանաչ կլիմայական ֆոնդում միջոցներ ներգրավելու հարցերը:
«Եկեք արագացնենք փոխակերպումը, որը, ինչպես բոլորս գիտենք, անհրաժեշտ են… եկեք ավելի նպատակասլաց դառնանք»,- ասել է Պան Գի Մունը հանդիպման բացման ժամանակ:










































