Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղից առաջ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է ակնկալիքներով:
«Այս խաղի ամենամեծ ռիսկը այն է, որ հնարավոր է, որ վերջնական արդյունքը մեզ համար գոհացուցիչ չլինի:
Մենք շատ լավ գիտենք մրցակցի ուժի մասին ու հարգում ենք «Շախտյոր»-ին: Գիտենք, որ նրանք արդեն դուրս են եկել փլեյ-օֆֆ փուլ, բայց նման իրավիճակում խաղացողները կորցնելու բան չեն ունենում ու առանց ճնշման դուրս են գալիս դաշտ:
Իտալիայի առաջնության ու Չեմպիոնների լիգայի վերջին 5 ամիսներին կայացած խաղերը ցույց տվին, որ թիմը շարունակում է կատարելագործվել: Անկախ այս խաղի արդյունքից` կարծում եմ` մենք ունենք բավականին ուժ, որ մրցակիցների մոտ վախ առաջացնենք: Թիմը պարզ հասկացնել է տվել, որ նորից մրցունակ է Եվրոպայում», – Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:








































