ԵՄ-ն չի դիտարկում Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ ի պատասխան Հորդանանի Արևմտյան ափին բնակելի թաղամասերի կառուցման։ Երեքշաբթի օրն այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:
«Չեմ կարծում, որ ԵՄ-ն խանդավառությամբ է ընդունում Իսրայելի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցը: Մենք շարունակում ենք երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու փորձերը»,- Հեյգի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ, չնայած միջազգային հանրության բողոքներին, Իսրայելը չի հրաժարվի այդ շինարարություններից: Դա որոշ եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մոտ դժգոհություն է առաջացրել:








































