Իսպանացի պաշտպան Խոսե Անխելը, որը հանդես էր գալիս «Ռոմա»-ում, տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»:
Այս մասին հայտնում է «Պորտու»-ի պաշտոնական կայքը: Պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Խոսե Անխելի տրանսֆերի հրաժարագինը սահմանվում է 30 մլն եվրոյով:
Ֆուտբոլիստը «Ռոմա» է տեղափոխվել 2011 թվականին: Վերջին երկու մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Ռեալ Սոսյեդադ»-ում, որի կազում մասնակցել է 42 հանդիպման:











































