Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

Կներկայացվի երկրորդ դատական հայցը՝ ընդդեմ ԲՀԿ-ի

Իրավաբան Նարեկ Ալոյանը առաջիկա օրերին պատրաստվում է ներկայացնել երկրորդ դատական հայցը ընդդեմ ԲՀԿ-ի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի վերաբերյալ:

Հիշեցնենք. այս հիմքով մեկ դատական հայց նա արդեն իսկ ներկայացրել է: Դատարանը հայցն ընդունել է վարույթ: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Նարեկ Ալոյանը դեռևս 2012 թվականից տեղեկատվություն ստանալու պահանջով թվով 5 հարցում է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և այդպես էլ պատասխան չի ստացել՝ ո՛չ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, ո՛չ էլ առհասարակ: Ինչից հետո իրավաբանը դիմել է դատարան՝ պահանջով ճանաչել տեղեկատվության տրամադրման իրավունքի խախտման փաստը և պարտավորեցնել ԲՀԿ-ին տրամադրել հարցվող տեղեկությունները:

Գործով դատական գործընթացն արդեն իսկ սկսվել է, հերթական նիստը նշանակված է օգոստոսի 21-ին, սակայն Նարեկ Ալոյանը օրերս հերթական անգամ հարցումով դիմել է ԲՀԿ-ին, և կրկին նրա հարցումներն օրենքով սահմանված ժամկետում անպատասխան են մնացել: Օրենքի պահանջից ելնելով՝ կրկնակի հարցում է կատարել, և առաջիկա օրերին, եթե չստանա նաև այդ հարցման պատասխանը, նույն հիմքով ներկայացնելու է հերթական դատական հայցը՝ ընդդեմ Ծառուկյանի կուսակցության:

«Կրկնակի հարցում եմ ուղարկել, և եթե չպատասխանեն, իրենց նկատմամբ երկրորդ դատական գործը կլինի: Ես ակնկալում եմ, որ երկրորդ անգամ էլ պատասխան չի լինելու: Իսկ եթե լինի, բավական հետաքրքիր պատասխան պետք է որ լինի. կամ դրանից պարզ կդառնա, որ իրենք դիտավորությամբ անտեսել են իմ հարցումները, այսինքն՝ անգործություն են դրսևորել, կամ պետք է տան ինձ եզրակացություն, թե իրենց ուսումնասիրությունների արդյունքում ինչ են պարզել իմ հարցումների վերաբերյալ: Բայց իրենց որդեգրած դիրքորոշումից պարզ է դառնում, որ իրենք որոշել են այնպես անել, որ թեման փակվի, անցնի-գնա, որպեսզի չձևավորվի այնպիսի պրակտիկա, որ իրենք այդուհետ ստիպված լինեն պատասխանել իրենց ուղարկված հարցումներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Ալոյանը:

Իր հարցումներն անպատասխան թողնելը, առհասարակ՝ այս հարցում ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումը իրավաբանը մեկնաբանում է որպես անպատժելիության հետևանք:

«Սա ավելի շատ խոսում է անպատժելիության մթնոլորտի մասին. այլ կերպ չեմ կարող մեկնաբանել: Տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրները Հայաստանում բավականին լուրջ են, և պետք է այդ առումով աշխատանքներ տանել»,- ասաց նա:

Նարեկի նկատմամբ այս ընթացքում որևէ ճնշում կամ սպառնալիք չի եղել: Նա էլ չի վախենում և պատրաստ է համառորեն առաջ գնալ՝ գործն առաջ տանել, մինչև հասկացվի, որ տեղեկատվության ազատությունը շատ կարևոր է և պետք է հարգվի այդ իրավունքը և ոչ թե անտեսվի՝ ինչպես ԲՀԿ-ի դեպքում, կամ գործի ընտրողաբար:

Հիշեցնենք նաև, որ Նարեկ Ալոյանը միջնորդել է առաջին գործով դատարան հրավիրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ որպես վկա: Նա անգամ բաց նամակով է դիմել Ծառուկյանին՝ հորդորելով արժանապատվություն ունենալ և ներկայանալ դատարան: Նամակի հետ կապված ևս որևէ արձագանք չի եղել, ինչի առնչությամբ իր գնահատականը իրավաբանը պատրաստվում է հնչեցնել օգոստոսի 21-ին կայանալիք նիստի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում