Հնդկացիները, որոնք վերջին շրջանում չափազանց սուր են արձագանքում «հնդկացիական կոստյումներին», դեմ են դուրս են եկել Մոնակոյի արքայադուստր Շառլոտա Կազիրագիին, որը միջազգային Gucci Paris Master մրցաշարում հանդես էր եկել հնդկացիական ցեղի առաջնորդի հագուստով: Լրագրողները գուշակում են՝ Gucci-ն կարդարանա՞ արքայադստեր համարձակության համար. չէ՞ որ Ազիրագին նորաձևության այդ տան դեմքն է, գրում է The Daily Mail-ը:
Մարմնագույն թավշյա տաբատն ու բլուզը, գույնզգույն փետուրներից գլխանոցը, դեմքի «հնդկացիական» երանգավորումը ու երկու հյուսքերը 26-ամյա արքայադստերը քննարկման առարկա են դարձրել Twitter-ում ու Tumblr-ում:
«Դա գեղեցիկ չէ ու ծիծաղելի չէ, այլ հիմարություն է և վիրավորական»,- The Daily Mail-ը մեջբերում է արքայադստեր հիասթափված երկրպագուներից մեկի խոսքերը:
Վերջին շրջանում ԱՄՆ բնիկները ուշադիր հետևում են իրենց կերպարի «շահագործմանը»:









































