Ոստիկանությունը Յալթայում ձերբակալել է տասը «օրենքով գողերի», ովքեր այնտեղ էին եկել Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից՝ ազդեցության ոլորտների վերաբաշխման համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Հավաքը խափանվել է Յալթա քաղաքի հյուրանոցներից մեկի տարածքում: Արդյունքում ձերբակալվել են 10, այսպես կոչված, «օրենքով գողեր», ովքեր բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններում»,- ասվում է հաղորդագրությունում:









































