Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին մեկ տարում (իրանական տարին ավարտվում է մարտի 20-ին) Իրանում հայտնաբերվել ու առգրավվել է մոտ 300 տոննա թմրանյութ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը:
Վերջինիս խոսքերով՝ առգրավված թմրանյութից 77 տոննան բաժին է ընկել Սիստան և Բելուջիստան նահանգներին. «Իրանի ոստիկանությունը ձեռնարկած սահմանային գործողության ժամանակ կալանել է թմրանյութեր փոխադրող չորս բեռնատարներ: Ներկայումս երկրի հարավարևելյան հատվածում առկա են թմրանյութերի ապօրինի շրջանառման մի շարք խնդիրներ, որոնք կլուծվեն մոտ ապագայում»:






































