Դամասկոսի Թադամուն թաղամասում սպանվել է սիրիական կառավարամետ «Թիշրին» թերթի լրագրողը: Այս մասին հաղորդում է Intefax-ը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
Ինչպես հաղորդել է հեռուստատեսությունը, լրագրողը ահաբեկչության զոհ է դարձել:
Նոյեմբերի վերջին Դամասկոսի միևնույն թաղամասում սպանվել էր Սիրիայի պետական հեռուստաալիքի լրագրողներից մեկը:
Սիրիայում խռովություններ սկսելու պահից երկրում զոհվել է 4 լրագրող:








































