Սուրբ Ծնունդին Սպիտակ տունը զարդարելու են 54 տոնական եղևնիներ, ինչը կիսով չափ շատ է, քան անցած տարի:
Ինչպես գրում է The Guardian-ը, ամերիկյան մամուլին զարմացնում է, թե ինչու է Օբամայի ընտանիքը նման շռայլ ծախսեր անում այն դեպքում, երբ երկրին մտահոգում է 16 տրիլիոն դոլար խնայելու հարցը:
Ինչպես նշում են լրագրողները, Միշել Օբաման հայտնի է ամերիկյան դպրոցներում ճարպակալության դեմ պայքարի իր գործունեությամբ, այդ պատճառով նրանց զարմանալի է թվում, որ առաջին տիկինը նման անզսպություն է ցուցաբերել Սուրբ Ծննդյան ծառեր ձեռք բերելիս:
Սպիտակ տունն իր հերթին մեկնաբանում է, որ նման ավելորդություններն ունեն ռացիոնալ մեկնաբանություն: Բարաք Օբամայի նստավայրի գլխավոր սրահը զարդարում է 4 եղևնի, ևս 50 եղևնի պատվիրվել են ավանդույթի համաձայն, որը հաստատել է դեռևս Ժակլին Քենեդին. եղևնիները զարդարել են՝ համապատասխան նախագահի կնոջ ընտրած թեմայի:
Միշել Օբաման հայտարարել է, որ այս տարի տոնի թեման լինելու է «Ուրախություն բոլորի համար»: Բացի այդ, Սուրբ Ծննդյան ծառերը զարդարվելու են համապատասխան թեմաներով, որոնք ընտրել էին նախագահական նստավայրի նախորդ «տանտիրուհիները»՝ ընդհուպ մինչև Քենեդին:








































