Դեկտեմբերի 4-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը անցկացրել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի քննարկման հերթական խորհրդակցություն:
Քննարկման ընթացքում բացասական եզրակացություն է տրվել հետևյալ ընկերություններին`
«Օպուլենթ թրեյդինգ Սոլյուշնս» ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Բարձրադիրի ոսկու հանքավայրի (բացահանքի) շահագործման,
«Ալռուբ» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատին » ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային,
«Շեն տանիք պլյուս» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի «Պոլիվինիլացետատային էմուլսիայի, ջրաէմուլսիոն և լատեքսային ներկերի արտադրություն» նախագծային փաստաթղթերի վերաբերյալ:










































