«Չելսի»-ի ղեկավարությունը չի պատրաստվում թիմ վերադարձնել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, ով վարձավճարով հանդես է գալիս «Վեսթ Բրոմվիչ»-ի կազմում: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:
«Տեղյակ եմ, որ Ռոմելուն հրաշալի մրցաշրջան է անցկացնում «Վեսթ Բրոմվիչ»-ում, սակայն նրա համար հիմա ավելի լավ է մնալ այդ թիմում: Դա օգտակար կլինի նրա հետագա զարգացման համար»,- հայտարարեց Բենիտեսը:
Հավելենք, որ վերջին 3 խաղերում Լուկակուն «Վեսթ Բրոմվիչ»-ի կազմում 2 գոլ է հեղինակել:








































