Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հրամանով, գլխավոր տեսչական գերատեսչությունում ստեղծվում է գաղտնիության ռեժիմի պահպանման վարչություն:
Նոր վարչության գործառույթները լինելու են նախարարության համակարգում գաղտնիության ռեժիմի պահպանումը, պլանների ու պահանջների գաղտնիության ապահովման ստուգումը, պահանջների ապահովման վերահսկողության իրագործումը և այլն: Բացի այդ, տվյալ վարչությունը պետք է վարի գաղտնի արխիվ՝ դրանում պահելով գաղտնի փաստաթղթերը:









































