Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնությունը:
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը: Տարոնի հակառակորդը Կուբայի ներկայացուցիչ Գուիբերտ Վիլալոնն էր:
Առաջին ռաունդից սկսած Վիլալոնը տիրեց նախաձեռնությանն ու սկսեց դիպուկ հարվածներ հասցնել մեր մարզիկին: Առաջին ռաունդն ավարտվեց կուբացու առավելությամբ` 6:3 հաշվով: Երկրորդ ռաունդում ընթացավ հավասար պայքար. 4:4: Դիմակայության վերջին` 3-րդ ռաունդում Տարոնի հակառակորդը կրկին առավելություն ուներ և ռաունդն ավարտեց 7:5 հաշվով: Այսպիսով` Վիլալոն Սողոմոնյան` 17:12:






































