Ավստրալացի թենիսիստուհի Սամանտա Ստոսուրը գնահատել է ընթացիկ մրցաշրջանում գրանցած իր արդյունքները:
«Ընթացիկ տարում մեծ հաղթանակներ չեմ գրանցել իմ հաշվին: Սակայն այժմ, վերլուծելով արդյունքները, կարող եմ ասել, որ լավ մրցաշրջան եմ անցկացրել: Ես ավարտում եմ տարին կրկին առաջին տասնյակում, և դա մեծ նվաճում է:
Կարծում եմ` «Ռոլան Գարոս»-ի կիսաեզրափակիչ անցնելն ընթացիկ մրցաշրջանի իմ լավագույն արդյունքն է: Միաժամանակ տհաճ էր կիսաեզրափակչում պարտություն կրելը: Մրցաշրջանի մեկնարկից առաջ զգում էի, որ կարող եմ առաջ գնալ: Այժմ ինձ թվում է, որ մրցաշարի կիսաեզրափակիչ անցնելը հիանալի արդյունք էր»,- ավստրալական լրատվամիջոցները մեջբերում են թենիսիստուհու խոսքերը:









































