Նոյեմբերի 24-ին Քինգստոն քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի երկրորդ նիստը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, նիստին մասնակցող կանադահայ կուսակցությունների, կազմակերպությունների, եկեղեցիների ներկայացուցիչները քննարկել են հարցեր` Կանադայի ազգաբնակչության շրջանակներում Հայոց ցեղասպանության հանրաճանաչման, 2013-2015թթ. ընթացքում նախատեսվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ:










































