Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին համոզում է մասնակցել քաղաքի ղեկավարի ընտրություններին,- գրում է The New York Times թերթը:
Ինչպես պնդում է պարբերականը՝ վկայակոչելով երեք աղբյուրի, Բլումբերգը պետքարտուղարին նման առաջարկ է արել «գաղտնի» հեռախոսազանգի միջոցով:
Թերթը նշում է, որ Նյու Յորքի ներկայի քաղաքապետը, հավանաբար, գոհ չէ եղած թեկնածուներից:
Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հեռանալու է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնից Բարաք Օբամայի նախագահության առաջին ժամկետը լրանալուց հետո: Մինչ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելը նա ԱՄՆ Սենատում ներկայացրել է Նյու Յորքի նահանգը:











































