BBC-ն կէկրանավորի Հարրի Փոթերի գրական «մայրիկի»՝ բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ մեծահասակների համար նախատեսված առաջին՝ «Ազատ վայր» (The Casual Vacancy) վեպը. այն էկրան կբարձրանա 2014թ.:
Քաղաքային խորհրդի անդամներից մեկի մահից հետո անգլիական Փեգֆորդ փոքրիկ քաղաքի իրադարձությունները նկարագրող վեպը լույս է տեսել 2012թ. սեպտեմբերի վերջին:
Գրքի հիմնական թեմաներն են տարբեր խավերի, ինչպես նաև քաղաքական ու սոցիալական խնդիրները, թմրամիջոցները, մարմնավաճառությունն ու բռնությունը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, անձամբ գրողը հայտարարել է, որ հիացած է հեռուստակորպորացիայի նախաձեռնությամբ ու մտադիր է սերտորեն համագործակցել դրա հեղինակների հետ, ինչպես վարվել է Հարրի Փոթերի մասին ֆիլմերի էկրանավորման ժամանակ:
Ռոուլինգի առաջին՝ մեծահասակների համար նախատեսված գիրքը արժանացել է տարբեր գնահատականների, այն թարգմանվել է տարբեր լեզուներով ու վաճառքի հենց առաջին շաբաթում Մեծ Բրիտանիայում վաճառվել է 125 հազար օրինակով, ինչն այն դարձրել է վերջին 3 տարում ամենից արագ վաճառվող գիրքը:










































