Իտալական Բրեշիա քաղաքի քաղաքապետը 2 տարվա ընթացքում 85 անգամ գերազանցել է արագությունը:
Իտալիայի Equitalia հարկային ծառայության տվյալներով` Բրեշիայի քաղաքապետ Ադրիանո Պարոլիին պատկանող ծառայողական ավտոմեքենան 2009–2010 թթ. արագությունը գերազանցել է 47 անգամ: Եվս 38 անգամ դա տեղի է ունեցել 2011-ին:
Equitalia-ն քաղաքապետին 21 000 եվրո տուգանքի հաշիվ է ներկայացրել:
Ճանապարհատրանսպորտային տեսաձայնագրիչներն արձանագրել են, որ Պարոլիի ծառայողական մեքենան շրջանում ընթացել է 170-200 կմ/ժ արագությամբ: Նշվում է, որ միշտ չէ, որ ավտոմեքենայում քաղաքապետն է լինում: Պարոլին հայտարարել է, որ հենց որ ապացուցվի, որ արագությունը գերազանցելու ժամանակ ինքը ծառայողական ավտոմեքենայում է եղել, ինքը տուգանքը նաև սեփական գրպանից կվճարի, հայտնում է Euromag-ը:







































