Գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունն ընտրողների ռեգիստրիճշգրտմանակտիվ աշխատանքների փուլում է: Նախագահական ընտրություններինՀՀ-ումլինելու են ընտրողներիգրեթե իդեալական ցուցակներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նշված վարչության պետ Հովհաննես Քոչարյանը՝ ներկայացնելով իրականացվող աշխատանքներիուղղությունները:
Նա մանրամասնեց, որ աշխատանքների առաջին ուղղությունն այն է, որ հայտնաբերումենքանդվածշինություններ, որոնցում դեռևս հաշվառման մեջ են ՀՀ քաղաքացիները։ Տարածքային կառավարման նախարարության, տեղական ինքակառավարման մարմինների և քաղաքաշինության նախարարության միջոցով պարզում ենայն հասցեները, որտեղ իրականում բնակվում են այդ մարդիկ, տեղամասային տեսուչներն այցելում են այդ մարդկանց բնակարաններ ևխնդրում, որպեսզի անպայմանդիմեն Անձնագրային և վիզաների վարչություն և հաշվառվենիրական բնակության վայրի հասցեով:
Ըստ Հովհաննես Քոչարյանի՝ երկրորդ ուղղությունն աշխատանքներն են Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության հետ: Այդ աշխատանքների արդյունքում, նրա խոսքերով, դեկտեմբերի 14-ին, 15-ինպատրաստ կլինի առցանց կապը, որըտվյալները էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն կտա: Նրա պարզաբանմամբ՝ այս տարբերակովցուցակներում մահացած անձանց տվյալների առկայությունը համարյա թե բացառվում է:
Աշխատանքների երրորդ ուղղությունը, Քոչարյանի խոսքերով, ընտրողների ռեգիստրի ներքին մոնիտորինգն է: «Ռեգիստրից հանում ենք այն բնակարանները, որտեղ տասը և ավելի մարդիկ կան հաշվառված:Տեղամասային տեսուչներն այցելություններ են կատարում այդ հասցեներովև քաղաքացիներինպարզաբանում իրենց իրավունքները, որ եթե այդ հասցեներում հաշվառված մարդիկ կլինենանկախ իրենց կամքից, ապա պետք է դիմեն անձնագրային ծառայություններև հանեն իրենց հաշվառումից»,- տեղեկացրեց Հովհաննես Քոչարյանը՝ հավելելով, որ փորձում են ընտրողների ռեգիստրում առկա անճշտությունները լուծել, որպեսզի հետագայում ցուցակների վերաբերյալ տարատեսակ սխալ մեկնաբանություններ չլինեն:
Անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու,«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի՝ ընտրացուցակներում մասսայական անճշտությունների մասին գնահատականներին՝ նա ասաց, որ եթե այդքանխայտառակ վիճակում էին ցուցակներն, ինչպե՞ս ստացվեց, որ միայն մեկանճշտություն եղավ՝մեկ քաղաքացի դիմեց անձնագրային ծառայություն: «Եթեցուցակները խայտառակ վատն էին, դիմումների թիվն անհամեմատ շատ պետք է լիներ: Տոկոսներ ենհնչում, որ բնակչության 20-30%-ը Հայաստանում չէ:Եթե այդ տոկոսները նույնիսկ ավելի բարձր լինեն, մենք այդ մարդկանց չենք կարող ցուցակից հանել, քանի որ օրենսդրորեն այդպիսի իրավունք չունենք: ՀՀ սահմանադրությունըհստակ սահմանում է, թե որ դեպքերումընտրական իրավունքը պետք է սահամանփակվի»,- նշեց Հովհաննես Քոչարյանը՝ այս մասին խոսակցություններն «անլուրջ» որակելով: Նա նշեց, որ եթեՍտեփան Սաֆարյանն ուներ տվյալներ, որ օտարերկրյա քաղաքացիներ կան ընտրողների ռեգիստրում, պետք է դրանք ներկայացներ:
Եզրափակալով իր խոսքը՝ ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ այս աշխատանքները շարունակական են, բայց հիմնականում ուղղված են գալիք նախագահական ընտրություններին՝ դրանց ժամանակ գրեթե իդեալական ցուցակներ ունենալու նպատակով:









































