Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը Աժ լրացուցիչ ընտրությունների արդյունքները բողոքարկկու է Սահմանադրական դատարանում:
«Ինձ համար անընդունելի են այս որակի ընտրությունները իմ երկրում, իմ թաղում: Այդ ձայները կապ չունեին հանրապետական թեկնածուի վարած քարոզարշավի, նրա նկատմամբ ունեցած համակրանքի ու արժանիքների հետ: Այդ թեկնածուն, եթե չլիներ Տարոն Մարգարյանի աներորդին, չլիներ իշխող կուսակցության թեկնածուն, ուղղակի կհավաքեր 0 ձայն: Որևէ մեկը իր սեփական ոտքով դուրս չէր գա ու գնար տեղամաս` նրան ընտրելու: Ընտրություններին մասնակցողը ոչ թե թեկնածուն էր, այլ պետական ապարատը, իսկ պետական ապարատով հնարավոր է այդքան ձայն հավաքել, թաղապետարաններին, քաղաքապետարանին, համատիրութրւններին հանձնարարել` յուրաքանչյուրը 10 ձայն հավաքի, և երթուղային տաքսիները երթուղային գծերից հանել ու տրամադրել այդ թեկնածուի ընտրողների առաքման համար… Սա ամեն ինչ կարող է կոչվել, բայց ոչ երբեք Ռոբերտ Սարգսյանի ընտրություն կամ հաղթանակ»,- «Առավոտ»-ին ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:









































